tert.am: Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա Բաքու է ժամանել Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի հրավերով՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 33-րդ նիստին։
Ադրբեջանի գլխավոր դատախազի և նրա ռուս գործընկերոջ երկկողմ հանդիպման ընթացքում նշվել է, որ երկրների միջև ամրապնդվել են բարեկամական ու համագործակցային հարաբերությունները։
Ըստ ադրբեջանական կողմի՝ հարաբերությունները հաջողությամբ զարգացել են բազմաթիվ ուղղություններով՝ «շնորհիվ պետությունների ղեկավարների համատեղ ջանքերի և քաղաքական կամքի»։
Կրասնովը նշել է, որ ՌԴ դատախազությունը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։
Խոսել է «օրենքի գերակայության և իրավական պետության ամրապնդման համար համատեղ համագործակցության կարևորության մասին»։