Արցախից Հայաստան զենք–զինամթերք է ներմուծվել․ դեպքեր կան, երբ մարդիկ ինքնակամ հանձնել են. Վահե Ղազարյան

Մենք ունենք նման տեղեկություններ, որ ԼՂ-ից ՀՀ զենք-զինամթերք է մուտք գործել ՀՀ, ունենք դեպքեր, երբ մարդիկ ինքնակամ բերել-հանձնել են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Նրա խոսքով՝ մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և երկու միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները։ 

«Ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ են տարվել և կոչ է արվել` անօրինական զենքերը բերեն ու հանձնեն իրավապահ մարմիններին»,- նշեց Ղազարյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով