Ալիևն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջոշուա Հաքի հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ  մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ալիևը հայտնել է Ադրբեջանի մտադրությունները՝ կապված տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա շուտափույթ ստորագրման հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով