azatutyun.am: Կենտրոնական Ասիայի երկրների համար Ադրբեջանը հուսալի տարանցիկ երկիր է Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ տանող ճանապարհին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Տաջիկստանում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ խորհրդատվական հանդիպմանը։
«Կենտրոնական Ասիայի մեր եղբայրները գիտեն, որ Ադրբեջանի ողջ տրանսպորտային և նյութատեխնիկական ենթակառուցվածքը բաց է իրենց համար», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Դուշանբեում այսօր ավելի վաղ կայացել է նաև Ալիևի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնի հանդիպումը։