«Անկախ դիտորդները մշտապես ներկա են մեր ակցիաներին, օրենքի խախտում մեր կողմից թույլ չի տրվել». Նելլի Հարությունյան |aravot.am|

aravot.am: «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ընտրությունների ժամանակ արգելված է ոչ միայն ընտրակաշառքը, այլև բարեգործություն անելը, ու «Անկախ դիտորդը» հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրական և քրեական օրենսգրքերով արգելված այս արարքը կատարելու մասով:

Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց «Ուժը հայրենյաց» կուսակցության 1-ին համար Նելլի Հարությունյանից։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունն» իր քարոզարշավն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ ընթացքում նաև արձանագրելով բազմաթիվ աղաղակող փաստեր ՏԻՄ ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի կողմից՝ ինչպես քարոզարշավին խոչընդոտելը, վարչական և պետական ռեսուրսի օգտագործումը, վարչական շրջանների աշխատակիցներին, մանկապարտեզների, հայտնի պատգամավորին պատկանող տոնավաճառի աշխատակիցներին հավաքներին բերելը, քաղաքապետարանի անմիջական գործառույթների ի պաշտոնե իրականացումը քարոզչական նպատակներով օգտագործումը և բազմաթիվ այլ խախտումներ:

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը համագործակցում է անկախ դիտորդների հետ, նրանք մշտապես ներկա են մեր կողմից իրականացվող ակցիաներին, օրենքի խախտում մեր կողմից թույլ չի տրվել և մենք պատրաստ ենք օրենքով սահմանված կարգով, եթե կան այդպիսիք, մասնակցել նմանատիպ հայտարարությունների ուսումնասիրությանը և քննությանը՝ առանց այդ էլ ընտրական գործընթացների նկատմամբ խաթարված վստահությունն էլ ավելի խոցելի չդարձնելու նպատակով»,- Aravot.am-ին փոխանցեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով