ՌԴ–ն հավանական է համարում Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ՀՀ, ապա Իրան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից էլ իրան և այլ երկրներ 300 ՄՎտ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը:

«Այժմ մենք դիտարկում ենք պարզապես Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից` Իրան, և, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության», – ասել է նա։

Շուլգինովի խոսքով՝ նախագծի բոլոր մասնակիցները հետաքրքրություն ունեն այս հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով