Դրանում Հայաստանի համար ոչ մի լավ բան չկա. Լավրովը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում զորավարժություններից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իհարկե, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Եվ ես չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի համար լավ է, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Հայկական ղեկավարության գործողությունները ափսոսանք են առաջացնում. Որտեղ էլ հայտնվեն ամերիկացիները, իսկ դուք գիտեք, որ նրանք հարյուրավոր բազաներ ունեն ամբողջ աշխարհում, դա ոչ մի լավ բանի չի հասցրել»,- նշել է նաեւ ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Մոսկվան հույս ունի, որ Երևանի հետ բոլոր դաշնակցային պարտավորությունները «կգերակշռեն Հայաստանի քաղաքականության մեջ, ՌԴ-ն գնահատում է այդ հարաբերությունները»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner2023 համատեղ զորավարժությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով