Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բացառում են համագործակցությունը ՔՊ-ի հետ, հին իշխանությունների հետ․
«Ես տեսել եմ՝ ասում են՝ բա եթե 50+ չհավաքե՞ք, դա ընդհանրապես չենք քննարկում մենք։ Չեմ ուզում ասել, որ վստահ ենք, բայց մենք ակնկալում ենք երևանցիներից այն քվեները, որի միջոցով կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»։
Հարցին, թե ով է իրենց գլխավոր մրցակիցը, Մարությանն ասաց․ «Ընդհանրապես մենք չենք տեսնում ինչ-որ մեկին գլխավոր մրցակից, բայց պայքարը բնականաբար իշխանությունը փոփոխելն է Երևան քաղաքում։ Իշխանությունը եթե այս պահին ՔՊ-ն է, ցավոք սրտի, մարդիկ ձայնը տվել են «Իմ քայլը» դաշինքին, բայց այսօր ուզուրպացրել են իրենք իշխանությունը, և իշխանությունը, չգիտես ինչպես, հայտնվել է ՔՊ-ի ձեռքերում։
Բնականաբար մեր պայքարը այդ կուսակցության հետ է, որովհետև մենք ուզում ենք փոխել իշխանությունը, որովհետև գտնում ենք, որ այս պահին բացարձակ էֆեկտիվ չի կառավարվում մեր մայրաքաղաքը»։