Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Մասնակիցների պահանջով հրապարակում էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Արցախցիները առաջին հերթին հետաքրքրվեցին, թե ինչ ինֆորմացիա կարող է իրենց փոխանցել նախագահը։ Հարությունյանը խնդրեց անջատել ուղիղ եթերները։
Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում կոչ արեց բոլոր արցախցիներին միանալ ակցիային, դուրս գալ հրապարակ, որպեսզի բոլորով մի լուծում գտնեն Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։
Ավելի վաղ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվելու մասին հայտարարել էր Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։