tert.am: Մենք գործ ունենք այնպիսի ճգնաժամային իրավիճակի հետ, երբ չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, չնայած տարածվող բազմաթիվ հայտարարություններին՝ մենք ունենք Արցախի շրջափակման խնդրի չշտկված իրավիճակ, և բնականաբար այստեղ կարիք կա նաև գործուն քայլերի ձեռնարկման:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Մենք ունենք գործուն քայլերի կարիք, ու դա կարող է լինել ցանկացած ձև»,- ասել է նա:
Պաշտպանը նշեց, որ մեկ ամիս առաջ Արցախի շրջափակման հարցով Ադրբեջանի ՄԻՊ-ին հղած նամակին դեռ պատասխան չի ստացել: