Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ օգոստոսի 14-ին ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,–ասված է հաղորդագրության մեջ: