ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Այցելեցի առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին: Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար:
Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- գրված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետեւանքով 11 անձ մահացել է, 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։