Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է չորս կուսակցություն

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման համար օգոստոսի 11-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:

«Այսպիսով, մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով