«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»․ Էրդողան |armtimes.com|

armtimes.com: «Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ այդպիսով հաստատելով Անկարայի մասնակցությունը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։

Էրդողանը նաև հայտարարել  է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։

«Թուրքիան մեր ժամանակներում դարձել է մի երկիր, որի մասնակցությունը շատ կարևոր հարցերում դարձել է անհրաժեշտություն։ Մեր նպատակն է երկխոսության և դիվանագիտության միջոցով մեր երկրի շուրջ ստեղծել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի»,- ասել է Էրդողանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով