Անհետ կորածների ծնողները հանդիպում են Ալեն Սիմոնյանի հետ |tert.am|

tert.am: Այս պահին անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք, որ այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց և ուղևորվել Ազգային Ժողով։

Անհետ կորած զինվորների ծնողները դժգոհ են պետական կառույցներից։ Նրանք ցանկանում են նաև պարզել, արդյոք զոհվածների ԴՆԹ–ները ճիշտ են, թե՝ ոչ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով