Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Ինչպես նշել է դիվանագետը, այսօր Մոսկվայի և Երևանի միջև «խիտ արտաքին քաղաքական համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում որոշ բացասական կողմերի մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են արևմտյան երկրների՝ ռուս-հայկական գործընկերությանը վնասելու շարունակվող փորձերով։ Կիրառվում են ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցային շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ծուխն ավելի շատ է քան խորովածը»։
Նա նշել է, որ բոլորը կարող են «բազմիցս տեսնել աշխարհի տարբեր մասերի օրինակներով», այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, «ինչի է վերածվում արևմտյան «բարեկամությունը»։
«Մենք ապավինում ենք մեր հայ ընկերների իմաստնությանը: Մեր կողմից, մենք նախկինի պես վճռական ենք բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային ճանապարհով՝ ուղղակի և անկեղծ երկխոսության շրջանակներում»,- ամփոփել է դիվանագետը։