Սահմանվել է, թե որքան ամսական փոխհատուցում կստանան պայմանագրային զինծառայողները՝ բնակարան վարձակալելու համար |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում սահմանեց ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը:

Ըստ այդմ, սահմանվում են ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցման հետեւյալ չափերը՝

1) Երևանում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ.

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 50000 դրամ.

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 25000 դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով