factor.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։
Իրանի ԱԳՆ հաղորդմամբ նախարարները երկու երկրների հարաբերություններն անվանել են զարգացող և ընդգծել երկրների նախագահների կամքը՝ էլ ավելի զարգացնելու դրանք։
Անդրադառնալով Հարավային Կովկասի զարգացումներին՝ կողմերն ուշադրություն են հրավիրել Իրանի արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի նախագահի վերջին զրույցի ուղղությամբ։
«Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, ապա ընդգծվել է տարածաշրջանային բանակցությունների շրջանակը, ներառյալ, այսպես կոչված, «3+3» ձևաչափը, որը ներառում է մի կողմից՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու նախարարները քննարկել են նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների երկրորդ հանդիպման անցկացումը։ Աբդոլահիանն իր զարմանքն է արտահայտել Պարսից ծոցի երեք իրանական կղզիների մասին պարբերության բովանդակության վերաբերյալ, որը ներառված է Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների միջև վերջերս Մոսկվայում կայացած համատեղ հայտարարության մեջ և ընդգծել այդ կղզիների նկատմամբ Իրանի պատմական և հավերժական սեփականությունը:
Շարունակությունը՝ factor.am-ում