Հուլիսի 14-ին Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
Շնորհակալություն հայտնելով Միշելին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերի համար՝ Ալիեւն ընդգծել է բրյուսելյան ձեւաչափի էֆֆեկտիվությունը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել այսօր կայանալիք եռակողմ [Փաշինյան-Միշել-Ալիեւ] հանդիպման վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների մասին։