Իրանում մահապատժի են ենթարկել Շահ Չերաղի դամբարանի ահաբեկչության երկու մասնակիցների |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Իրանում մահապատժի են ենթարկել անցած տարվա հոկտեմբերին Շահ Չերաղի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության երկու մասնակիցների: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությանը։

«Հուլիսի 8-ին Շիրազում իրավական թղթաբանության ավարտից հետո ի կատար ածվեցին Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչություն իրականացրած երկու անձանց դատավճիռները: Այս երկու անձինք կախաղան են բարձրացվել» – նշվում է հաղորդագրության մեջ։

2022 թվականի հոկտեմբերի վերջին հինգ անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում Շահ Չերախ դամբարանի տարածքում (տաճարային համալիր, հանդիսանում է Իմամ Ռեզա եղբայրների գերեզմանը, որը պաշտում են շիաները,-խմբ.): Ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է ահաբեկչության գիշերը: Ավելի ուշ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ հարձակվողները Իրանի քաղաքացիներ չեն եղել։

Ահաբեկչական հարձակման հետևանքով, ըստ ԶԼՄ-ների, զոհվել է 13 մարդ, ևս 45-ը վիրավորվել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով