news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի պաշտոնակցի՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն հաջորդ ամիս կայցելի Թուրքիա, հայտնում է «Անադոլուն»։
Էրդողանն ընդգծել է, որ հիմնական խնդիրը խաղաղությունն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Նա պատասխանել է լրագրողի՝ գերիների հնարավոր փոխանակման մասին հարցին հետեւյալ խոսքերով. «Ջանքերն այդ ուղղությամբ շարունակվում են։ Մենք այսօր նախագահ Զելենսկու հետ քննարկել ենք այդ թեման։ Հաջորդ ամիս պարոն Պուտինը եւս կայցելի Թուրքիա, մենք այդ հարցը քննարկելու հնարավորություն կունենանք»։
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ որոշակիություն դեռևս չկա: