Հայաստանի Հանրապետության տարածքից 2023թ․ մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից առևանգված 2 զինծառայողներին՝ Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին, Ադրբեջանի դատարանը դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս մասին գրում է ադրբեջանական «APA» գործակալությունը։
Նշենք, որ նրանց դատավարությունը մեկնարկել էր 2023թ․ հուլիսի 3-ին Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում։
Հայ զինծառայողներին կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու», «ահաբեկչություն ծրագրելու» համար։
Հուլիսի 6-ի վարույթում դատախազը միջնորդել էր հայ զինծառայողներին դատապարտել 12 տարվա ազատազրկում։
Արդեն այսօր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Ֆահմին Խումբատովի նախագահությամբ դատավորների խորհուրդը հրապարակել է վճիռը։