civilnet.am: Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր՝ հուլիսի 3-ին, մեկնարկում է առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը, հայտնում է ադրբեջանական Report.az-ը գործակալությունը։
Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու», «ահաբեկչություն ծրագրելու» համար։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 26-ին Ադրբեջանն ապօրինի առևանգել է մարտական հենակետեր սնունդ մատակարարող Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին։
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարած երկու հայ զինծառայողների ձերբակալության մասին։
Հայկական կողմը հերքել էր դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը և հրապարակել էր միջդիրքային ճանապարհին հրապարակված երկու զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար․ «Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ»։
Մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով դիմել էր ՄԻԵԴ և պահանջել միջանկյալ միջոց կիրառել՝ զինծառայողների կյանքի իրավունքն ապահովելու նպատակով: