Պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի ռեստորաններից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր |shantnews.am|

shantnews.am: Առնվազն 31 մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել է Չինաստանի հյուսիսում գտնվող Նինսյա Հույ ինքնավար շրջանի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել, հինգշաբթի հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Յինչուան քաղաքի փողոցներից մեկում չորեքշաբթի տեղական ժամանակով 20:40-ին: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Դեպքի վայրում են ոստիկանները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով