Երբ Բաքուն ցանկանա, Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում․ Էրդողանը՝ Ալիևին |factor.am|

factor.am: Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի դեմ առ դեմ բանակցություններից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպմանն Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է զարգացնել Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ «Մենք լի ենք վճռականությամբ՝ զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ հասել են դաշնակցային մակարդակի»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, նա կրկին խոսել է հայկական գրավյալ Շուշի քաղաքում հյուպատոսություն բացելու մասին։ Էրդողանը  հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում», երբ Բաքուն ցանկանա, ինչն «ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»։

Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը պետական այցով ժամանել է Ադրբեջան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով