Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է հարեւանների եւ տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին |news.am|

news.am: Բարիդրացիական քաղաքականությունը լրջորեն առաջ է ընթանում Իսլամական հեղափոխության առաջնորդի՝ հարեւանների եւ տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման վերաբերյալ հայտարարությունների համաձայն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է IRNA-ն։

«Օմանի Սուլթանի այցը Թեհրան նոր կարեւոր քայլ էր Իրանի եւ Օմանի միջեւ ռազմավարական համագործակցության ամրապնդման գործում»,-Twitter-ի իր էջում գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ Օմանի սուլթան Հեյսամ բին Թարիք ալ Սայիդը քաղաքական պատվիրակության գլխավորությամբ երկօրյա այցով ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպել է երկրի նախագահի եւ Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով