armenpress.am: Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի երեք նավ, այդ թվում «Շանդուն» ավիակիրը, մայիսի 27-ին մոտեցել են Թայվանին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոտսի»-ին՝ հղում անելով կղզու պաշտպանության նախարարությունը։
«Թայվանի զինված ուժերը կեսօրին նկատել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի երեք նավ, ներառյալ «Շանդուն» ավիակիրը, որոնք Թայվանի նեղուցով դեպի հյուսիս են շարժվում», – ասվում է նախարարության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Շեշտվում է, որ Թայվանի զինված ուժերը վերահսկում են նավերի տեղաշարժը և կարձագանքեն համապատասխան ձևով: