Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում․ Ալիևը՝ Հնդկաստանի դեսպանին |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով այդ երկրում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը, իր ելույթում անդրադարձել է նաև հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ադրբեջանի առաջնորդը կրկին պնդել է, թե Հայաստանում գործում են «ռևանշիստական ուժեր, որոնք դեռևս տարածքային հավակնություններ ունեն»։

«Խոսելով այն մասին, որ Հայաստանի սրընթաց սպառազինվելը նոր սպառնալիքներ է ստեղծում, պետության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ պետք է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնի», – ասվում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Աղբյուրի համաձայն, Ալիևը պնդել է՝ Հայաստանի այդ քաղաքականությունը «կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով