factor.am: Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ շփումների հնարավորության մասին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ գագաթնաժողովի անցկացման հեռանկարների մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հաջորդ շաբաթ մենք իսկապես կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով։ Լինելու են և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Մոսկվայում։ Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինեն Մոսկվայում։ Հնարավոր շփումների մասին ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։