Այսօր Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթն է իրականացվել․ Թբիլիսիի օդանավակայանում տեղի է ունենում բողոքի ակցիա

ՌԴ-ի կողմից Վրաստանի և ՌԴ-ի միջև ուղիղ չվերթների արգելքի վերացումից հետո, այսօր՝ չորս տարի անց, առաջին թռիչքն է իրականացվել Մոսկվայից Թբիլիսի։

Թբիլիսիի օդանավակայանի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման։

Նշվում է, որ ՆԳՆ-ն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները օդանավակայանի հարակից տարածքում։ Ցուցարարները փորձել են մուտք գործել օդանավերի ժամանման վայր, սակայն ոստիկանական ուժերը թույլ չեն տվել։ Sputnik Georgia-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել 6 հոգու։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հանվել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքի արգելքը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ չվերթների վերսկսումը հերթական սադրանք է որակում։ Իսկ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին ողջունել է ռուսական կողմի որոշումը՝ հայտարարելով, որ այդ քայլը «կթեթևացնի իրենց քաղաքացիների ամենօրյա կյանքի պայմանները և նրանց ազատ ու հեշտ շփվելու, ճամփորդելու հնարավորություն կտա»։ 

ԱՄՆ-ն իր հերթին նախազգուշացրել է Վրաստանին, որ եթե վերսկսվեն ուղիղ չվերթները ՌԴ-ի ու Վրաստանի միջև, դա կստիպի Միացյալ Նահանգներին պատժամիջոցներ կիրառել վրացական ավիաընկերությունների դեմ, որոնք ներմուծման և արտահանման հսկողության տակ են։

Լուսանկարում՝ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության՝ Թբիլիսի ժամանած ինքնաթիռը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով