ԱԽ քարտուղարը ԳԴՀ կանցլերի խորհրդականի հետ քննարկել է Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր

Մայիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Ենս Պլյոտների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները:

Կողմերը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով