Վաշինգտոնը չի բացառում Վրաստանի դեմ «հավելյալ քայլերի» կիրառումը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները չի բացառում Վրաստանի դեմ «հավելյալ քայլերի» կիրառումը՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների վերականգնման դեպքում։ Այս մասին երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

«Արևմտյան ողջ հանրությունը այժմ Ռուսաստանի Դաշնությունից որոշակի հեռավորություն է պահպանում, և մենք կարծում ենք, որ այժմ այդ երկրի հետ համագործակցությունն ընդլայնելու լավագույն պահը չէ», – հայտարարել է Պատելը։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները վերականգնվեն, ապա դա «լուրջ մտահոգության տեղիք կտա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով