Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայից վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպա կատարած այցից վերադառնալիս հայտարարել է, որ վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով և խաղաղության բանաձևի աջակցությամբ։ Այս մասին Զելենսկին գրել «Թվիթերի» իր միկրոբլոգում։

Նա այցելել էր Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա։ Զելենսկու խոսքով՝ եվրոպական կառավարությունները խոստացել են ժամանակակից և հզոր զենքեր:

Բացի դրանից՝ Ուկրաինայի նախագահի խոսքով, Յոթի խմբի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից առաջ կայացած հանդիպումներում դիրքորոշումները համաձայնեցվել են, քննարկվել են նաև Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացները։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին ռազմական աջակցության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով