news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է այսօր երկրում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
«Քվեարկության գործընթացն ավարտվեց այնպես, ինչպես հարիր է մեր ժողովրդավարությանը, փառք Աստծո։ Այժմ, ինչպես միշտ, ժամանակն է ամուր բռնվել քվեատուփերից։ Քանի վերջնական արդյունքները չեն հայտարարվել, մենք շարունակում ենք պաշտպանել մեր ժողովրդի կամքը»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է նա։