tert.am: Բրյուսելում ավարտվել է Եվրորպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Ժամը 15:00-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի,Ադրբեջանի նախագահի և ԵԽ ղեկավարի մասնակցությամբ։
Նախօրեին հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: