Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին. ՊՆ

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: 

Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին: 

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով