Զելենսկին հայտնել է Սի Ցզինպինի հետ «երկար ու բովանդակալից» զրույցի մասին |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է Twitter-ում գրառմամբ։

«Ես երկար, բովանդակալից հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Կարծում եմ, որ այն, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը, հզոր խթան կհաղորդեն մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- գրել է Զելենսկին։

Իր հերթին Զելենսկիի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը Facebook-ում գրել է, որ Սի Ցզինպինի հետ բանակցությունները տևել են գրեթե մեկ ժամ, իսկ ավելի ուշ խոստացել է հայտնել մանրամասներ։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին Զելենսկիի և Սի Ցզինպինի հնարավոր զրույցի մասին՝ վերջինիս Մոսկվա կատարած այցի ֆոնին։ Բայց բանակցություններն այդպես էլ տեղի չէին ունեցել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով