Կրեմլից հայտնում են, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակի զարգացումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։
Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։
Ռուսաստանի նախագահը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։