armenpress.am: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել է ձյան տեղումների պատճառով կցորդիչներերով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունից;
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի հետ սահման) միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։ Բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ մեծ բեռնատարների, կկարողանան առանց կանգ առնելու անցնել ավտոմայրուղու ձնահյուսապաշտպան թունելներով։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, վատ եղանակի պատճառով արգելված է երթևեկությունը մեծաբեռնատար տրանսպորտային միջոցների համար մայրուղու Վլադիկավկազ-Լարս հատվածում Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։