Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների ռեկորդակիր

Հայաստանի մայրաքաղաք Երևանում շարունակվում է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր առաջնությունն առատ է լինելու հայ մասնակիցներով։ Երեք մրցահերթում 5 ծանրորդ է ելույթ ունենալու։

Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշային կարգում երկամարտի արդյունքում 392 կգ-ով նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։  

Նա առաջատարն էր պոկում վարժությունում 178 կգ-ով։ 

Կարապետյանի հիմնական մրցակիցը վրացի Իրակլի Չխեիձեն էր, որը հրում վարժությունում, երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 214 կգ, սակայն երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 220 կգ-անոց ծանրաձողը։ Գարիկ Կարապետյանը ևս 214 կգ էր բարձրացրել երկրորդ մոտեցմամբ, սակայն վրացի մարզիկի ձախողումից հետո Հայաստանի մարզչական կազմը հրաժարվեց երրորդ մոտեցումից, ինչի հետ համաձայն չէր Կարապետյանը, ու այդպիսով հայ մարզիկը հրում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ։

Կարապետյանը հրում վարժության այս քաշով աշխարհի երիտասարդների ռեկորդ սահմանեց։

Կարապետյանը երկամարտի արդյունքում 5 կգ-ով ավել էր իր վրացի մրցակցից։

Նշենք, որ հայ մարզիկը նախորդ տարի երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել։

Այս պահի դրությամբ մեդալային հաշվարկով Հայաստանն առաջատար է 8 մեդալով՝ 3 ոսկի, 3 արծաթ և 2 բրոնզ։

Ժամը 17:30-ին ասպարեզ են դուրս գալու Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը (109 կգ), որը ևս իր առաջին մեծահասակների ԵԱ-ին է մասնակցելու։ Օրվա վերջին մասնակիցների թվում են Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), նրանք հանդես են գալու 20։00-ին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով