tert.am: Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտգործնախարար, Համատեղ հանձնաժողովի համանախագահ Էլի Քոհենին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Քոհենը Բաքվում հայտարարել է, որ «Իսրայելից Ադրբեջան է եկել երբևէ ամենամեծ պատվիրակությամբ»։
«Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները ռազմավարական են, ուստի Իսրայելում դեսպանատան բացումից հետո ես որոշեցի գալ ձեր գեղեցիկ երկիր։
Մենք հիանալի հարաբերություններ ունենք ադրբեջանական ժողովրդի և հրեա ժողովրդի և կառավարությունների միջև: Մենք Ադրբեջանը դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր»,- ասել է հրեա նախարարը։