factor.am: «Արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից»։ Այս մասին Իրանի ազգային բանակին օրվան նվիրաված իր ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին։
Նա հավելել է, որ «Իրանը պահպանում է տարածաշրջանի անվտանգությունը և կանգնած է ահաբեկչական տարրերի դեմ, սակայն, այնուամենայնիվ, արտաքին ուժերի ներկայությունը սպառնում են անվտանգությանը»։ Փոխանցում է Mehr գործակալությունը։