Պուտինն այցելել է հատուկ ռազմական գործողության անցկացման գոտի |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտի՝ Խերսոնի ուղղությամբ «Դնեպր» զորքերի շտաբ  և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ազգային գվարդիայի «Վոստոկ» խմբի շտաբ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը Խերսոնի մարզում գտնվող «Դնեպր» զորքերի շտաբում լսել է օդադեսանտային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկու, «Դնեպր» զորքերի խմբի հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչի և այլ ռազմական ղեկավարների զեկույցները», – հայտնել են Կրեմլից։

Հանդիպմանը նախագահը զինվորականներին խնդրել է իրենց կարծիքը հայտնել Խերսոնի և Զապորոժիեի ուղղություններում տիրող իրավիճակի վերաբերյալ և տեղեկություններ փոխանակել։

«Ես չեմ ուզում ձեզ շեղել հրամանատարության և հսկողության հետ կապված ձեր անմիջական պարտականություններից, ուստի մենք այստեղ աշխատում ենք գործնական, կարճ, բայց կոնկրետ: Ինձ համար կարևոր է լսել ձեր կարծիքը, թե ինչպես է զարգանում իրավիճակը, լսել ձեզ, տեղեկություններ փոխանակել»,- ասել է Պուտինը։

Մինչդեռ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ազգային գվարդիայի «Վոստոկ» շտաբում Պուտինը լսել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի և այլ բարձրաստիճան սպաների զեկույցները այս ուղղությամբ տիրող իրավիճակի մասին։

Երկու շտաբներում էլ Պուտինը շնորհավորել է զինծառայողներին Սուրբ Զատիկի տոնի առթիվ և նրանց նվիրել սրբապատկերների կրկնօրինակներ։

Նշվում է, որ պետության ղեկավարը ուղղաթիռով թռել է «Դնեպր» զորքերի խմբավորման շտաբ, ապա մեքենայով հասել հրամանատարական կետ։ ՌԴ նախագահը ուղղաթիռով շարժվել է նաև «Վոստոկ» խմբի շտաբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով