factor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել: Այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած Կարեն Մկրտչյանն ապրիլի 2-ին հայտնել էր, որ Կասկադում, հանդիպելով Ալեն Սիմոնյանին, նրան անվանել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին ուղարկել է իր ետևից, վերջիններս երկու-երեք հոգով ոլորել են իր ձեռքերը, հետո Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին։
Կարեն Մկրտչյանը դեպքի առթիվ հաղորդում չի ներկայացրել, սակայն Դատախազությանը հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: