Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի. Մատվիենկո |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակում հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

«Ռուսաստանն արել և շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակում, որը ժամանակին ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից», – ուրբաթ կայացած  ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) գարնանային նստաշրջանի արդյունքներով ճեպազրույցում ասել է Մատվիենկոն:

Ճեպազրույցին մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով