Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 13-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացել, որ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մարմարիկի ջրամբարից Հանքավան տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է:
Նշվում է, որ փրկարարները սահամանազատել են տարածքը, մանր քարերը հեռացրել ճանապարհից և իրականացրել հերթապահություն՝ մինչ հատուկ տեխնիկայի ժամանումը: