Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը այդ երկրի դեսպանատան 4 աշխատակիցների արտաքսելու որոշմանը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը Ադրբեջանից Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշմանը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշումը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում ապօրինի գործունեությունը չի պայմանավորվում բարիդրացիական հարաբերություններով։

Հաջիզադեն հայտարարել է, որ պատասխան միջոցառումներն Ադրբեջանի տարածքում ապօրինի գործողություններին Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում են։

«Մահմեդական համերաշխությունը բացառում է կրոնի օգտագործումը քաղաքական նպատակով և միջամտությունը հարևան մահմեդական երկրի ներքին գործերին և միաժամանակ չի ենթադրում աջակցություն մահմեդական մեկ այլ երկրի տարածքի ռազմական գրավմանը»,- հայտարարել է Հաջիզադեն:

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը միշտ հարևանների հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ սկզբունքների վրա, և երբեք շահագրգռված չի եղել այդ հարաբերությունների խաթարմամբ։ «Ադրբեջանական կողմի ձեռնարկված ադեկվատ միջոցները միշտ պատասխան են եղել սադրիչ և բորբոքող քայլերին»,- ասել է Հաջիզադեն։

Հիշեցենք, որ ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյիդ Աբբաս Մուսավին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել էին, որ Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներ Ադրբեջանում «անցանկալի անձ» են ճանաչվել, պահանջ է ներկայացվել, որ վերջիններս 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։ 

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի կառավարության հապճեպ, էմոցիոնալ և ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ:  «Ադրբեջանի կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող», – ընդգծել է Քանանին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով