Պեկինում հանդիպել են Իրանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները |news.am|

news.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Քաթրին Կոլոննան հինգշաբթի երեկոյան հանդիպել են Պեկինում՝ օգտվելով Չինաստանում երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների միաժամանակյա ներկայությունից, հաղորդում է IRNA-ն:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը քննարկել են նաեւ որոշ հյուպատոսական հարցեր եւ ընդգծել փոխադարձ հարգանքի եւ համատեղ երկխոսության շարունակական անհրաժեշտությունը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Կոլոննան ուղեկցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Չինաստան կատարած այցի ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով