ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում |armtimes.com|

armtimes.com: ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետհանդիպում կունենան Մինսկում, կքննարկվեն աշխատանքային հարցեր:

Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը:

Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով