Երեկ երեկոյան Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
«Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից»,- ասվում է մարզպետարանի հայտարարության մեջ։
Նշենք, որ երեկվանից մամուլում տեղեկություն էր տարածվում, որ Սյունիքում ռուս զինվորականներ են վիրավորվել։ Սիվիլնեթի՝ Գորիսի թղթակիցը հայտնել է, որ ռուս զինծառայողները վիրավորվել են ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով։